Մինչեւ այս տարվա ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերություններում ամեն բան ավելի քան կանխատեսելի է. որեւէ դրական փոփոխություն Թուրքիայի մոտեցումներում, բնականաբար, չի սպասվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 24-ից հետո եթե ինչ-որ բան էլ լինի, ապա թուրքական կողմից կարող են լինել իմիտացիոն, այլ ոչ իրական քայլեր, որոնց նպատակը կլինի հայ-թուրքական հաբարերությունների բարելավումը:
Հիշեցնենք, որ Թուրքիային նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս տարի որոշել է Գալիպոլիի (Չանաքալե) ճակատամարտի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին, թեեւ նախկինում դա նշվում էր ապրիլի 18-ին:





























