Ժամանակակից հասարակությունում ընդունված է կարծել, որ ամուսնական դավաճանությունների հիմնական պատճառն անբավարարությունն է զուգընկերոջից եւ ամուսնությունից ընդհանրապես:
Գիտնականները չեն հերքում, որ այդ գործոնները մարդկանց մոտ «ձախ գնալու» ցանկություն են առաջացնում, սակայն գոյություն ունի եւս մեկ գործոն, որը մարդուն կարող է դավաճանության մղել՝ անկախ այն հանգամանքից, երջանի՞կ է ամուսնության մեջ, թե՞ ոչ: Այդ գործոնը մարդու տարիքն է:
Ամերիկյան գիտնականները նման եզրահանգման են եկել ամուսնացած մարդկանց պահվածքը հանգամանալից ուսումնասիրելուց, ինչպես նաեւ ծանոթությունների կայքերը վերլուծելուց հետո:
Ըստ Informing-ի, գոյություն ունեն որոշակի ճգնաժամային պահեր, երբ մարդիկ ամենից հաճախ են հակված դավաճանել իրենց զուգընկերներին: Գիտնականների կարծիքով, դավաճանության ցանկությունն առաջանում է կյանքի յուրաքանչյուր նոր տասնամյակում. 29, 39, 49 տարեկանում այլն:
Հոգեբանները դա բացատրում են այն հանգամանքով, որ հերթական տասնամյակն անցնելիս մարդկանց մոտ մասամբ արժեքների վերարժեւորում է տեղի ունենում: Այդ տարիքում մարդիկ գոյության նոր նպատակ են փնտրում, որի արդյունքում կարող է կտրուկ փոխվել նրանց վարքը. նրանք կարող են փոխել բնակության վայրը, աշխատատեղը, լքել ընտանիքը, ծայրահեղ դեպքում՝ նաեւ ինքնասպանություն գործել:



























