Գիտնականները հասկացել են, որ մարդու՝ դեպրեսիայի եւ հետտրավմատիվ սթրեսային խանգարման համար պատասխանատու է ուղեղի նշանման մարմինը:
Այն առանցքային դեր է կատարում հույզերի ձեւավորման գործում: Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են. որքան ակտիվ է գործում նշանման մարմինը, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդը չի կարողանա հաղթահարել կյանքի տհաճ իրադարձությունները, օրինակ՝ ամուսնալուծությունը, ազգականի կորուստը, աշխատանքից ազատումը, ավտովթարը եւ այլն:
Ըստ Gazeta-ի, մասնագետները հայտարարում են, որ պատրաստվում են նշանման մարմնի ակտիվության մակարդակը որոշելու ավելի էժան եւ պարզ միջոց գտնել: Դա բժիշկներին կօգնի ախտորոշել դեպրեսիվ վիճակի հանդեպ այցելուի հակվածությունն եւ պրոֆիլակտիկ բուժում նշանակել:



























