Արաբ զբոսաշրջիկները որսորդության համար Ադրբեջան են գնում:

Ըստ Оxu.az-ի, Սալյանսկի շրջանի բնակիչներին ցնցել են բարձրակարգ երկու Gelandewagen եւ մեկ Range Rover Cabrio ավտոմեքենաները՝ արաբական համարանիշերով: Դրանք Բաքու են բերվել Դուբայից, հատուկ չվերթով:

Պարբերականի տվյալներով, Ադրբեջանի Բնապահպանության եւ բնական ռեսուրդների նախարարության աշխատակիցները 2009, 2012 եւ 2014 թվականներին անցկացրած ստուգումների արդյունքում ապօրինի որսորդության փաստեր են բացահայտել, որոնցում ներգրավված են եղել արաբ շեյխերը:

Ազգային պարկերից մեկում վերջին գործողության ընթացքում ապօրինի որսորդությամբ զբաղվող օտարերկրյա չորս քաղաքացի է ձերբակալվել: Նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ են կիրառվել: