Ղազախստանը փորձում է հասնել նրան, որ ԵՏՄ-ում մեքենաների համար գործի գների միասնական համակարգ։ Այս մասին գրում է Tengrinews.kz-ը։

Ներդրումների եւ զարգացման հարցերով փոխնախարար Ալբերտ Ռաուն Ղազախստանի Խորհրդարանում պարզաբանել է, որ ներկայումս քննարկվում է Ղազախստանին միայն պաշտոնական մատակարարների կողմից ավտոմեքենաներ մատակարարելու հարցը։

 «Մշակվում է Ղազախստանին միայն պաշտոնական մատակարարների միջոցով ավտոմեքենա մատակարարելու հարցը։ Ի թիվս այլ հարցերի՝ ռուս գործընկերների հետ մենք դա քննարկել ենք Մոսկվայում»,- նշել է Ռաուն։

Փոխնախարարը նաեւ մեկնաբանել է ԵՏՄ-ում մեքենաների համար միասնական գին սահմանելու  առաջարկը։

«Եթե մատակարարումը կատարվի պաշտոնական ներկայացուցչի միջոցով, ապա ի վերջո կգանք եւ դրան»,- հայտարարել է Ռաուն։

Ավելի  վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ղազախստան մեքենաների ներկրման հնարավոր արգելքի հարցը քննարկկման կդրվի մոտ ժամանակներս։