Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին պատկանող «Ֆերարի» մեքենան աճուրդի ժամանակ վաճառվել է ավելի քան 14 մլն եվրոյով, գրում է Les Echos-ը։
Պարբերականի տվյալներով՝ Ferrari 250 GT SWB California Spider մակնիշի մեքենայից աշխարհում արտադրվել է 37 հատ, գրում է Gazeta-ն։
Երկար ժամանակ մեքենան կորած էր համարվում։ Սակայն վերջերս այն հայտնաբերել էին ֆրանսիական ֆերմաներից մեկում:





























