NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող, ամերիկայան մտավորականության հայտնի ներկայացուցիչ Էդմոնդ Ազատյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:
Եգիպտոսում գրագիտության մակարդակը բարձր չէ, բայց մարդիկ այնտեղ ի ծնե հումորի ուժեղ զգացում ունեն: Երբ Անվար Սադաթը նախագահի պաշտոնում փոխարինեց Գամալ Աբդել Նասերին, անեկտոդ հայտնվեց, ըստ որի առաջին օրը, երբ նախագահը գնում է իր գրասենյակ, նախագահական լիմուզինը կանգ է առնում խաչմերուկում ու վարորդը հարցնում է նոր նախագահին, թե որ կողմ է նախընտրում գնալ, քանի որ Նասերը նախընտրում էր ձախ գնալ: Սադաթը պատասխանում է. «Ձախ գնալու ազդանշան տուր ու գնա աջ»:
Մենք այսօր բախվում ենք նման քաղաքականության Թուրքիայի կողմից: Հայաստանը պահելով շրջափակման մեջ, օգնելով մարդասպան ադրբեջանական ռեժիմին պահպանել ռազմատենչ դիրքորոշումը եւ ժխտելով Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների «նոր սկիզբ» դնելու կոչ է անում: Դավութօղլուն ինքն է ֆարս ստեղծել՝ միջոցառումներ կազմակերպելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առթիվ, հատուկ ընդգծելով, որ դրա նպատակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միջոցառումներին հակազդելն է:
Բացի այն, որ դա Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները խլացնելուն ուղղված Թուրքիայի անհաջող փորձ է, դա նաեւ վիրավորանք հրավիրյալների հասցեին, քանի որ Թուրքիան պարտություն է կրել Առաջին համաշխարհային պատերազմում: Այդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի այդ ճակատամարտը:
Պարտված պատերազմում Գալիպոլիի ճակատամարտն իր գաղտնիքներն ունի, որոնք դեռեւս բացահայտված չեն: Կռվելով Օսմանյան բանակիդ եմ, բրիտանական կառավարությունը շատ անհանգստացած էր, որ իր նախկին թշնամի Ռուսաստանը, որը պատերազմում իր դաշնակիցն էր դարձել, մոտեցել է Միջերկրական ծովի տաք ջրերին, արդեն գրավել էր որոշ տարածքներ Օսմանյան կայսրության արեւելյան սահմանին:
Ավելի վաղ բրիտանական քաղաքականությունն այն է, որ թույլ չտա Ռուսաստանին հասնել Միջերկրական ծով, իսկ հիմա բրիտանացիներն իրենք էին արծաթե սկուտեղով մատուցում Ռուսաստանի երազանքը: Այսպիսով, Չերչիլին վախեցնելու հաշվին, նրանք «պարտվեցին» Գալիպոլիի գործողության ժամանակ:
Մյուս անոմալիան այն էր, որ ավստրալացիները եւ նորզելանդացիները ամեն տարի ուղեւորվում են Ստամբուլ, որպեսզի մասնակցեն Գալիպոլիի գործողության տարեդարձին նվիրված միջոցառումներին, կարծես շնորհակալություն հայտնելով իրենց նախնիներին սպանողներից: Սա պատմության խեղաթյուրված ընկալում է:
Այն բանից հետո, երբ Դավութօղլուն կազմակերպեց Գալիպոլիի կառնավալը, նա դիմում է հայերին եւ անվրդով դեմքով «նոր սկիզբ» է առաջարկում: Իհարկե, թուրքական ուղերձի արտաքին փայլը մի փոքր լավացել է: Այս ուղերձը զգալիորեն տարբերվում է նրանից, ինչ ժամանակին ասել է Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, որն սպառնացել էր Երեւանին ռումբերովմ քանի որ «Երեւանը դասեր չի քաղել 1915-ից»:
Այդ ուղերձը մեծ հաշվով դրական է, քան այն, ինչ արտահայտել է բռնապետ Քենան Էվրենը, որը մարտահրավեր էր նետել հայերին՝ ասելով. «Եթե հող եք ուզում, եկեք ու վերցրեք: Հողը միայն արյունով են վերցնում»:
Բայց, ըստ էության, թուրքական ուղերձը շատ չի փոխվել: Հաշվի առնելով նրանց ճանապարհին եղած բոլոր վտանգները, Դավութօղլուի «նոր սկզբի» առաջարկը փակուղի է մտել:




























