Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է գյուլենականներին եւ հայտարարել է, թե Թուրքիան չի խոնարհվելու հայկական եւ մյուս լոբբիների առաջ։
Թուրքական Kanal A կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ. Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն կուսակցության Ստամբուլի նահանգային համաժողովում ելույթի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Ֆեթուլահ Գյուլենին՝ մեղադրելով նրան հայկական, հունական եւ հրեական լոբբիներին աջակցելու մեջ։
«Այստեղից հայտարարում եմ, որ ոչ հրեական, ոչ հայկական, ոչ էլ հունական լոբբիների առջեւ չենք խոնարհվելու։ Եւ դիմում եմ այդ լոբբիներին ուղերձ հղող «զուգահեռ կառույցին» (գյուլենականներ-խմբ)։ Որտեղ էլ լինեք, մենք կանգնած ենք ձիգ։ Այս ազգին, հայրենքին դավաճանելու համար նվաստանալու եք»,-ասել է Դավութօղլուն։





























