Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիայի երկու հոգեւորականների երեք ամսով հեռացրել են ծառայությունից՝ Ռուս ուղղափառ եկեղեցու վարկին հասցրած վնասի համար, հաղորդում է «Ֆոնտանկան»։
Բլոգերները սոցցանցերում հայտնաբերել են սարկավագ Պավել Շուլժենոկի եւ քահանա Սերգիյ Ագաֆոշինի լուսանկարները, որտեղ նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Լուսանկարները ցանցում զետեղել է անձամբ Շուլժենոկը։
Կրոնական վարչությունը նրանց երեք ամսով հեռացրել է, քանի որ Շուլժենոկը, Ուկրաինայի իրադարձությունները մեկնաբանելիս, խախտել է քրիստոնեական էթիկան։



































