Հայաստանի Հանրապետության Կամխուտ եւ Ալագյազ բարձր լեռնային  ուսումնամարզական համալիրներում մեկնարկել են Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի  նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների զինվորական հացթուխների ուսումնամարզական հավաքները։

Ինչպես հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, վարժանքների ընթացքում երիտասարդ հացթուխները կյուրացնեն հացի տեխնոլոգիաների նոր կատարելագործված մեթոդը՝ հարմարեցված բարձր լեռնային պայմաններին։ Երիտասարդ հացթուխները կծանոթանան դաշտային մեքենայեցված հացի գործարանների տեխնիկական բնութագրերին, առանց փխրեցուցիչների եւ կոնսերվանտների հաց թխելու կարգին։ Հացաբուլկեղենը ռազմաբազայում պատրաստվում է հաստատված բաղադրատոմսերով, որոնցում առկա են բացառապես բնական մթերքներ։