Թուրքական կայքերը հրապարակել են Թուրքիայի արեւելյան հատվածի (Արեւմտյան Հայաստան-խմբ) 10 վայրերի ցանկը, որոնք պետք է անպայման տեսնել։
Թուրքական Milliyet-ն այդ վայրերն անվանել է գաղտնի դրախտավայրեր։
1. Նեմրութ լեռան խառնարանային լիճը։ Իր մեծությամբ համարվում է աշխարհում 2-րդ եւ Թուրքիայում 1-ին ամենամեծ խառնարանային լիճը։ 650 մետր խորություն ունեցող խառնարանի մեջ 5 լճակներ են գտնվում, որոնցից ամենամեծը 13 կմ քառակուսի է, խորությունը՝ 155 մետր։ Լիճը ծովի մակերեւույթից բարձրէ 2442 մետր։

2. Գիրլեւվիքի ջրվեժը, որը գտնվում է Երզնկայում։

3. Լողացող կղզիները, որոնք գտնվում են Բինգյոլի նահանգում։

4. Անի. Հայոց Բագրատունիների օրոք Հայաստանի մայրաքաղաք։

5. Իսհաք փաշայի պալատը, որը գտնվում է Բայազետում։

6. Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին։ Կառուցվել է 915-921 թվականներին Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կողմից։

7. Խարբերդի բերդը, որը կառուցվել է Ուրարտուի (Արարատյան թագավորություն-խմբ) կողմից։

8. Էրզրումի «Չիֆթե մինարեն» (զույգ մինարեթ)։ Նախկինում քրիստոնեական հոգեւոր կառույց, որի տեղում հետագայում մեդրեսե է կառուցվել։
9. Ահլաթի (Խլաթ) սելջուկյան գերեզմանները։

10. Արարատ լեռը։






























