Եթե երկար տարիներ բանակցություններ են ընթանում Ղարաբաղի հարցով եւ մեծանում է լարվածությունը, նշանակում է պետք է փոխել կամ բանակցությունների ձեւաչափը, կամ բանակցողներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է նախկին քաղաքական գործիչ, ներկայումս փորձագետ Վիգեն Խաչատրյանը:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն հովհաննիսյանի տեսակետին, թե սահմանին դանդաղ պատերազմ է, Խաչատրյանն ասել է. «Ես կխուսափեի, իհարկե, «պատերազմ» բառից, բայց այն, որ իրավիճակը մտահոգիչ է, ակնհայտ է: Հարցն այն է՝ ի՞նչ նպատակ է հետապնդում բանակցողը՝ լուծել խնդիրը, թե թողնել չլուծված: Երեւի ներկա ստատուս-քվոյի պահպանումը դեռեւս ձեռնտու է որոշ մարդկանց»:





























