Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ հասարակական-քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը նեղացել է արեւմտյան երկրներից, գրում է haqqin.az-ը։
The Financial Times բրիտանական պարբերականին տված հարցազրույցում Հասանովը չի ողջունել Ուկրաինային զենք մատակարարելու մասին աճող պահանջները եւ միեւնույն ժամանակ անհանգստություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կարող է ազդել Ադրբեջանի ազգային անվտանգության եւ կայունության վրա։
«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը դեմ է հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը։ Մենք կարծումենք, որ ժամանակակից աշխարհում կան ավելի արդյունավետ գործիքներ նման հակամարտությունները կարգավորելու համար»,- ասել է Ալի Հասանովը։ Ընդ որում, նա նշել է, որ Ադրբեջանը հիասթափված է նրանից, որ արեւմտյան երկրների կառավարությունները նման ուշադրության չեն արժանացնում Լեռնային Ղարաբաղին։




























