NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Կարնեգի» եվրոպական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է կենտրոնի գիտաշխատող, «Strategic Europe»-ի գլխավոր խմբագիր Ջուդի Դեմփսին է:

Անգելա Մերկելը Մինսկ է այցելել փետրվարի 11-ին, որպեսզի փորձի հասնել Ուկրաինայում մշտական հրադադարի հաստատմանը։ 17 ժամ տեւած մարաթոնյան բանակցություններից հետո, Գերմանիայի կանցլերը Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ կարողացավ առաջխաղացում գրանցել:

Չնայած իր համառությանը, Մերկելը գիտի, որ նա չի կարող ճգնաժամը լուծել միայնակ: Նրան անհրաժեշտ կլինի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ինչպես նաեւ Պուտինի աջակցությունը, որպեսզի իրականացվի համաձայնագիրը: Ինչպես Մերկելը ինքն է նշել փետրվարի 11-ի հանդիպումից հետո, համաձայնագիրը տալիս է միայն «հույսի շողեր», եւ անհրաժեշտ է դեռ շատ ջանքեր գործադրել Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում:

Ինչ էլ լինի Մինսկի բանակցություններից հետո, ուկրաինական ճգնաժամը պետք է եվրոպական առաջնորդներին համոզի նրանում, որ ԵՄ անվտանգությունը, պաշտպանությունը եւ արտաքին քաղաքականությունը ողբալի վիճակում են: ԵՄ-ն ընդհանուր առմամբ քաղաքական եւ ռազմական ոլորտներում ցանկություն չուներ դիտարկել ինչպես պահպանել տարածքային ամբողջականության հիմնական  սկզբունքները: Նա նույնիսկ չէր ցանկանում ստեղծել լուրջ եւ կենսունակ արտաքին քաղաքական եւ պաշտպանական մարտավարություն, որպեսզի գործ ունենա իր արեւելյան հարեւանների հետ, էլ չասած փոթորկվող հարավային հարեւանների մասին:

Դրա փոխարեն ԵՄ-ն հույսը դնում էր դիվանագիտության եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա, որպեսզի դադարեցնի ապշեցուցիչ դաժանությունները Ուկրաինայի արեւելքում՝ միամտաբար հավատալով, որ Եվրոպայի անվտանգության քաղաքականությունը «սառը պատերազմից» հետո բավարար էր խաղաղության եւ կայունության պահպանման համար:

Ուկրաինական ճգնաժամը նաեւ ցույց տվեց, թե ինչպես են եվրոպական երկրները՝ խիստ ուժի եւ ռազմավարության հարցերով զբաղվելու փոխարեն, նախընտրեցին մխիթարանք գտնել ՆԱՏՕ-ում, որը ապահովում է նրանց անվտանգությունը: Ավելին, ոչ թանկ գնով: Ինչպես բազմիցս հայտարարել է միության ռազմական հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, եվրոպացիները պատրաստ չեն վճարել իրենց անվտանգության համար, նույնիսկ եթե նրանց սահմաններին վտանգ է սպառնում:

2014թ. սեպտեմբերին կազմված Մինսկի՝ հրադադարի արձանագրություն-պայմանագրերի, որոնք այժմ գտնվում են փլատակներում, թուլությունը Եվրոպայի քաղաքական կամքի բացակայության եւս մեկ օրինակ է: ԵՄ-ն ակտիվ չէր բանացկություններում, որոնք հանգեցրեցին այս համաձայնագրին, այնպես ինչպես նա բացակայում էր երկխոսության վերջին փուլում:

Կան բարդություններ, որոնք կապված են Ուկրաինայի արեւելքում հրադադարի հաստատման հետ կապված: Նորից կներգրավվի ԵԱՀԿ-ն: Մերկելը չի կարող միայնակ խաղաղության հասնել: