ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արման Օսիպյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 14-ին,  ժամը 04:40-ի, սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սերգեյի Օսիպյանը եւ մահացել։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։