Քիքբոքսինգի աշխարհի քառակի չեմպիոն Իրակլի Գվինջիլիան սրճարանի այցելուի գրպանից փող է գողացել ու ծախսել իր կարիքների համար: Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս հունվարի 4-ին, բայց ոստիկաններին ավել քան մեկ ամիս է պետք եղել մարզիկի ինքնությունը պարզելու եւ ձերբակալելու համար, հաղորդում է Life News-ը:

«Ոստիկանությունում հաղորդում է ստացվել Մոսկվայի Գրուզինսկի Վալ փողոցում գտնվող «Շոկոլադնիցա» սրճարանում տեղի ունեցած գողության մասին: Առեւտրային ընկերության տնօրենը հայտարարել է, որ իր պիջակի գրպանից 70 հազար ռուբլի է կորել»,-հաղորդել է ոստիկանության աղբյուրը:

Նրա խոսքով՝ պարզվել է, որ գողությունը կատարել է սպորտի վարպետ եւ Քիքբոքսինգի ֆեդերացիայի անդամ Իրակլի Գվինջիլիան: Նա խոստովանել է կատարած արարքը: Գվինջիլիային ազատ են արձակել՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: