Ռուսաստանը Հարավային Կովկասի երկրների հետ կապող ռազմավիրական ճանապարհը բաց է երթեւեկության համար: Այս մասին հաղորդում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

«Ռազմավիրական ճանապարհն առանց սահմանափակումների բաց է երթեւեկության համար՝ կապված դրա անվտանգությունն ապահովելու հնարավորության հետ»,- ասել է «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը:

Ճանապարհը փակվել էր՝ փետրվարի 9-ին Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով: