Թուրքական մամուլը շատ արագ արձագանքել է Հայաստանի նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հայտարարությանը:
Թուրքական Vatan-ը պարզապես մեկ բառով է ներկայացրել՝ Երեւանը հետ կանչեց հարաբերությունները կարգավորող արձանագրությունները:
Թուրքական Superhaber.tv կայքն էլ այս տեղեկությունը վերնագրել է. Սարգսյանը կարգավորման գործընթացը թաղեց պատմության մեջ:
Ankarahaber կայքի վերնագիրն ավելի քան զավեշտալի է. Հայաստանի կողմից սադրիչ քայլ: Այս կայքում տեղեկությունը հաղորդելու հետ մեկտեղ նշում են, թե Սարգսյանը կրկին Թուրքիային է մեղադրել:
Թուրքական Kanal A haber կայքի վերնագիրն է. Հայաստանից շոկ առաջացնող քայլ:
Այս բոլորը կայքերն էլ շատ կարճ են ներկայացրել Հայաստանի նախագահի հայտարարությունը արձանագրությունների հետ կանչման հետ կապված:





























