Շվեյցարիան վստահ է, որ չնայած դժվարություններին, Հայաստանի եւ Թուրքիայի շահերից է բխում հարաբերությունների նորմալացման ուղղությամբ ջանքերի շարունակումը: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշել են Շվեյցարիայի ԱԳՆ-ից:

«Այդ կապակցությամբ նշենք, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները խթան հանդիսացան երկու երկրների հասարակություններում իրազեկվածության մակարդակի բարձրացման եւ բարիդրացիական հարաբերություններ ունենալու ցանկության ամրապնդման համար: Մենք հույս ունենք, որ այս գործընթացը կշարունակվի»,-նշել են Շվեյցարիայի ԱԳՆ-ում:

Շվեյցարիան նախկինի պես հավատարիմ է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված ներկա ու ապագա ջանքերին, եթե կա կողմերի ցանկությունը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով, որ որոշել է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին։