ՌԴ Մոսկվա քաղաքում Թմրանյութերի հսկողության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկու տաջիկ թմրավաճառների։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայության աշխատակցին։
Ձերբակալված անձինք ապրում եւ աշխատում էին Օչակովո-Մատվեեւսկոե հանգստի գոտու շրջանում։ Նրանց պարտականությունների, մեջ ի թիվս այլ բաների, մտնում էր նաեւ հանգստի գոտում բնակվող կենդանիներին՝ գայլերին ու վայրի վարազներին խնամելը։
Նշվում է, որ վաճառքի ենթական թմրանյութերը Տաջիկստանի քաղաքացիները պահում էին հանգստի գոտու տարածքում։ Մասնավորապես հերոինը պահվում էր գայլի վանդակում։
Ոստիկանները առգրավել են 8 կգ հերոին տեսակի թմրանյութ։ Թմրանյութերի հսկողության դաշնային ծառայության աշխատակիցների խոսքով՝ ձերբակալվածներն զբաղվում էին միայն մեծածախ վաճառքով։
Հարուցվել է քրեական գործ։





























