Փրկարար ծառայությունը փետրվարի 23-ին, ժամը 22.45-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Կիեւյան կամրջի տակ` Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի:





























