Իրաքի տարածքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածների շարքի արդյունքում «Իսլամական պետության» 52 գրոհային է ոչնչացվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Բացի այդ, գրոհայինները կորցրել են վերահսկողությունը Ալ-Բաղդադի քաղաքի մի հատվածի վրա, որը գտնվում է Բաղդադից 200 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Մարտերի ընթացքում «Իսլամական պետությունը» կորցրել է մոտ 200 մարդ, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոալիցիոն ուժերը 25 օդային հարված էին հասցրել «ԻՊ»-ի գրոհայինների դիրքերին Սիրիայում եւ Իրաքում:
«Իսլամական պետությունն» ահաբեկչական կազմակերպություն է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում Ռուսաստանում:





























