Կոմիտասի թանգարանում գտնվող բոլոր լուսանկարները ցույց են տալիս, որ իրականում նա եղել է բազմակողմանիորեն զարգացած անձնավորություն, սիրել է իր հողը եւ իր երկիրը։ Այս մասին փետրվարի 24-ինմ Կոմիտասի թանգարան կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Անդրեյ Իվանովի կինը՝ Եվգենյա  Իվանովան։

«Ես առաջին անգամ եմ գտնվում այս թանգարանում։ Երեւում է, որ ամեն ինչի մեջ հոգի կա դրված։ Կարծում եմ, որ մարդկանց դուր կգա, նրանց հաճախ կայցելեն այս թանգարանը»,- իր հիացմունքն է հայտնել տիկին Իվանովան։ Հետաքրքիր է, որ նրան դուր եկավ այն լուսանկարը, որտեղ Կոմիտասը իր գորգի վրա է նստած։ Այդ գորգը նա միշտ իր հետ էր տանում։