Էկվադորում վաճառքի են հանել աշխարհի ամենաթանկ մուգ շոկոլադը: Ըստ The Daily Mirror-ի, 45 գրամանոց սալիկն արժե 230 եվրո:
To’ak անվանումով շոկոլադը, որը հին էկվադորյան բարբառներից թարգմանաբար նշանակում է «հող» եւ «ծառ», ուտում են հատուկ փայտե ունելիների օգնությամբ: Քաղցրավենիքի հեղինակների պնդմամբ, միայն այդպես կարելի է զգալ To’ak-ի նուրբ բույրը:
Ըստ Lenta-ի, շոկոլադում կակաոյի յուղը կազմում է 81%: Դրա արտադրության համար օգտագործվում են կակաոյի այնպիսի պտուղներ, որոնք աճում են միայն Էկվադորի արեւմուտքում, Խաղաղ օվկիանոսի ափին:





























