Կանադական Տորոնտոյում մարզադաշտի հարեւանությամբ խորհրդավոր թունել են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է CBC News-ը:

Թունելը գտել են անտառում, Յորքի համալսարանի ուսանողական ավանից եւ Rexall թենիսի դաշտից ոչ հեռու: Թունելի բարձրությունը շուրջ 2.5 մետր է, երկարությունը՝ 7 մետր: Անհասկանալի շինությունում լամպեր են տեղադրված, որոնք սնվում են գեներատորից:

Ըստ Gazeta-ի, տեղի ոստիկանության աղբյուրը չի բացառում, որ թունելը սարքել են որպես ընդհատակյա լաբորատորիա, սինթետիկ թմրանյութ պատրաստելու կամ մարիխուանա աճեցնելու համար:

Ոստիկանությունն արդեն հարցաքննել է շրջակա գրասենյակների աշխատակիցներին, ինչպես նաեւ թունելի շուրջ հանցագործության փաստեր է որոնում: