Հարավաֆրիկյան Հանրապետությունում սկսել են փղերին սովորեցնել հոտով պայթուցիկ նյութեր որոնել: Ըստ Reuters գործակալության, դասընթացներն անցկացնում են տեղի կենդանի վարժեցնողները՝ ԱՄՆ-ի զինված ուժերի փորձագետների հետ համատեղ:

Ռանչոյի աշխատակից Շոն Հենսմանը պատմել է, որ փղերը բացառիկ հոտառություն ունեն եւ, ի տարբերություն շների, երկար ժամանակ հիշում են հոտերը: Նա նշել է, որ Անգոլայում, որտեղ մշտապես զինված հակամարտություններ են բռնկվում, այդ կենդանիներն ինքնուրույն սովորել են հայտնաբերել ականապատ տարածքներն ու շրջանցել դրանք:

Ըստ Lenta-ի, Չիշուրու անունով 17-ամյա փիղը կարողացել է անսխալ որոշել, թե որ դույլի տակ է թաքնված պայթուցիկը:

ԱՄՆ բանակի փորձագետ Սթիվեն Լին, իր հերթին, նշել է, որ չեն պատրաստվում կենդանիներին օգտագործել մարտական գործողությունների ընթացքում: