Անգլիական Հարավային Յորքշիր կոմսությունից դրոշների կոլեկցիոներ Մարտին Բեյքերը ներողություն է խնդրել իր տան առջեւ նացիստական դրոշ տեղադրելու համար:
Ըստ The Daily Telegraph-ի, 54-ամյա Բեյքերը պնդում է, որ չի իմացել Waffen SS-ի դրոշի նշանակության մասին: «Ես ոչ մի աջ խմբավորման չեմ հարում, ֆաշիստ չեմ: Պատճառն իմ անգիտությունն է»,- պարզաբանել է կոլեկցիոները եւ հավելել, որ մինչեւ հիմա վստահ չէ, որ հասկանում է դրոշի նշանակությունը:
Ըստ Lenta-ի, Բեյքերը նացիստների խորհրդանիշը հանել է այն բանից հետո, երբ իր հասցեին բողոքներ է ստացել:
«Հաջորդ դրոշը, որ կհայտնվի իմ տան առջեւ, նվիրված կլինի սիրուն, խաղաղությանն ու երջանկությանը: Հաջորդ անգամ ավելի զգույշ կլինեմ»,- նշել է Բեյքերը:
Տղամարդը դրոշներ է հավաքում 2008 թվականից: Նրա հավաքածուում ավելի քան 100 զինվորական խորհրդանիշեր եւ տարբեր պետությունների դրոշներ կան:





























