Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող պաղեստինյան Ջաբա բնակավայրում մզկիթ են հրդեհել:
Ինչպես հաղորդում է իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» կայքը, միջադեպը տեղի է ունեցել Բեթղեհեմից 10 կմ դեպի հարավ-արեւմուտք, իսրայելական Գուշ Էցիոն բնակավայրից ոչ հեռու, հաղորդում է «Ռոսբալտը»:
Բնակիչները հանգցրել են կրակը, սակայն մզկիթը վնասվել է:
Ոստիկանությունը միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսել:





























