Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ֆրանսիական Գապ քաղաքի եւ Վերին Ալպերի դեպարտամենտի հայերի մշակութային ասոցիացիան փետրվարի 28-ին «Հայաստան. տոկունության հող» վերնագրով ֆիլմ է ցուցադրելու, որին հետեւելու է ռեժիսոր Էրվե Մանյենի հետ քննարկում:

Ըստ «Nouvelles d'Arménie»-ի, ցուցադրությունը կայանալու է Գապ քաղաքի «Le Royal» կինոթատրոնում:

Փաստագրական այս ֆիլմն ընդհանուր հայացք է՝ ուղղված այսօրվա Հայաստանին, որը հենվում է, առաջին հերթին, պատմության, սոցիոլոգիայի, տնտեսության, քաղաքականության, հոգեբանության, մարդաբանության վրա:

Դրանում տեղ են գտել վկայություններ, արխիվային նյութեր եւ ռեժիսորի մտորումները: Ժապավենում իրար են միանում Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան: