Ապօրինի միգրանտների տեղափոխող մաքսանենգների արագընթաց նավակը այսօր՝ փետրվարի 27-ի առավոտյան շրջվել է Չինաստանի Մակաոյի շրջանի ափերի մոտ:

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ 5 մարդ փրկվել է, եւս 14-ը համարվում են անհետ կորած, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամվ, նավակում եղել է 19 մարդ:

Փրկված 5 հոգուց 2-ը կանայք են: Տուժածներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, մյուսներին հարցաքննում են ոստիկանությունում:

Վատ եղանակային պայմանները խանգարում են որոնումներին: