Հոնկոնգի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել տանտիրուհի Լո Վան Տունին, որը գերի է պահել ու ծեծել Ինդոնեզիայի 23-ամյա քաղաքացուհի Էրվիան Սուլիստյանինգսիհին, հաղորդում է The Washington Post-ը:

Ավելի վաղ կնոջը մեղավոր էին  ճանաչել ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ, որը տուժածին աշխատավարձ չէր վճարել:

Էրվիանը մեկ տարի շարունակ աշխատավարձ չի ստացել: Բացի այդ Վան Տունն արգելել է ինդոնեզացի սպասուհուն հանգստանալ եւ սովի է մատնել նրան, հաղորդում է Gazeta-ն:

Սպասուհու ողբերգական պատմությունը հասարակական բուռն արձագանք է առաջացրել: