Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտնում է, որ Ուկրաինան հայտարարել է մարտին գազի մատակարարումների դիմաց 15 մլն դոլար հատկացրելու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նախարարի՝ վճարումը փաստացի դեռ չի հասել, սակայն  այդ նպատակով հատկացված գումարի  մասին տեղեկություններ «Գազպրոմ»-ն արդեն ունի։

Նա նշել է, որ Ռուսաստանից մատակարարվող գազի դիմաց կանխավճարը չստանալու դեպքում նրանք կարող են դադարեցնել գազի մատակարարումն Ուկրաինա մինչեւ Բրյուսելում բանակցությունների սկսվելը։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողով-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կընթանան Բրյուսլեում մարտի 2-ին։