Ամերիկյան Միսսուրի նահանգի Թեքսասի շրջանում 36-ամյա տղամարդը գնդակահարել է 7 մարդու, ապա ինքնասպան եղել, հաղորդում է բրիտանական The Guardian թերթը:

Տեղի ոստիկանության աշխատակից Ջեֆ ՔԻնդերի խոսքով՝ սպանվածների մարմինները հայտնաբերվել են 4 մասնավոր տներում: 36-ամյա հանցագործի մարմինն ավելի ուշ գտել են Շենոնի շրջանի տարածքում կայանված ավտոմեքենայում:

Հարձակվողի գործողությունների դրդապատճառները պարզվում են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բացի այդ, դեպքի վայրից ոչ հեռու մահացել է մի տարեց կին, որի մահը վրա է հասել բնական պատճառներով, բայց մասնագետները դեռ պիտի պարզեն՝ արդյոք նրա վրա չեն ազդել կրակոցները: