Հայտնի լեհ հոգեւորական Տադեուշ Իսակովիչ Զալեսկին, Մեծ Պահքից առաջ հավատացյալների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել հարգել Վոլինում կոտորածների եւ Հայոց ցեղասպանույան զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է Rcecz Krotoszynska պարբերականը:

Լեհաստանի կենտրոնում գտնվող Կրոտոշինա քաղաքի հավատացյալների հետ հանդիպման ժամանակ նա պատարագ է անցկացրել:

Վոլինի կոտորածների մասին խոսելուց հետո, հոգեւորականն անդրադարձել է նաեւ հայ ժողովրդի պատմության էջերին, նրանց արտագաղթին: «Լեհաստան գաղթած հայերը հիմնավորվել են, հիմնականում երկրի արեւելքում: Հայոց ցեղասպանության հետեւում կանգնած էին թուրք ազգայնականները, որոնք առաջնորդնում էին «Թուրքիան՝ թուրքերին» կարգախոսով»,-ասել է հոգեւորականը:

«Սկզբում հայերին զանգվածաբար սպանում էին, հետո՝ կենդանի մանցածներին տեղահանում: Երկու մլն հայերից (Թուրքիայում ապրող-խմբ) մոտ 1,5 մլն-ը մահացել է: Մինչ օրս Թուրքիան չի ճանաչում այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն: Սկզբում ոչ մի երկիր չէր դատապարտում Ցեղասպանությունը: Դա արել է միայն Վատիկանը: Երբ Գերմանացիները սանձազերծեցին ԵՐկրորդ աշխարհամարտը, Հիտլերն ասաց, որ անօգուտ ժողովուրդներին պետք է ոչնչացնել՝ չվախենալով պատասխանատվությունից: Ով է հիշում հայերի մասին»,-ընդգծել է Իսակովիչ Զալեսկին՝ հավելելով, որ մինչեւ այժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 24 երկիր: Լեհաստանը դա արել է 2005 թվականին: