Մոսկվայում մարդիկ շարունակում են ծաղիկներ եւ մոմեր տանել Բորիս Նեմցովի սպանության վայր։
Նախօրեին հազարավոր մարդիկ են եկել Նեմցովի սպանության վայր, այդ թվում՝ հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ։
Փետրվարի 28-ին ընդդիմությունը Մոսկվայի իշխանությունների հետ համաձայնեցրել է սգո երթի անցկացումը, որը սկսվելու է այսօր, ժամը 15-ին։ Իշխանությունները կոչ են արել երթի մասնակիցներին պահպանել անվտանգության պահանջները, նշել, որ հետեւելու են երթի անցկացմանը։
Նշենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։





























