«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները իրենց հաղորդագրությունները կոդավորելու բոլորովին նոր ու անսովոր մեթոդներ են կիրառել: Նրանք միմյանց բաց հաղորդագրություններ են գրել պոռնո կայքերում, ինչպես նաեւ երեք այնպիսի ռեսուրսներում, ինչպիսիք են eBay-ը եւ Reddit-ը:
Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է Gideon’s Spies – The Secret History of the Mossad գրքի նոր բաժնում:
Ինչպես հաղորդում է New York Times-ը, կոդավորված հաղորդագրությունների օգնությամբ գրոհայինները ոչ միայն շփվել են միմյանց հետ, այլեւ համակարգել են իրենց հետագա գործողությունները եւ նոր ահաբեկչություններ պլանավորել:
Ահաբեկիչների գործողությունները բացահայտելուն օգնել է Իսրայելի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կոդազերծողների խումբը, հաղորդում է Lifenews-ը:
Մասնագետները պարզել են, որ գրոհայինները կոդավորման տեխնոլոգիան օգտագործել են այն ապրանքների վրա, որոնք վաճառվում են eBay-ում: Նրան նույն նպատակով օգտագործել են նաեւ պոռնոկայքերը, որտեղ տեղեկատվությունը կոդավորել են լուսանկարներով:





























