Մարտի 1-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Սեբաստիա եւ Միքայելյան փողոցների խաչմերուկում մոտոցիկլետը բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը «պոլիտրավմա» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: