Հանրային խորհրդում դեռ երեք թափուր տեղ կա: Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի կազմում (ՀԽ 36 անդամներ) տարբեր պատճառներով առաջացել էր 5 թափուր տեղ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 27-ի կարգադրությամբ Հանրային խորհրդի 5 թափուր տեղերից 2-ը համալրվեց. ՀԽ նախկին անդամներ Վլադիմիր Մովսիսյանի եւ Խոսրով Հարությունյանի փոխարեն ՀԽ անդամներ նշանակվեցին Սմբատ Լպուտյանը եւ Էդիկ Մինասյանը:

Հանրային խորհրդի մյուս 3 թափուր տեղերն առաջիկայում կհամալրվեն ՀԽ կանոնադրության համաձայն:

Ներկայացնում ենք Հանրայի խորհրդի ձեւավորման ընթացակարգը:

Գործընթացը տեղի է ունենում 3 փուլով. առաջին 12-ին նշանակում է ՀՀ նախագահը: Այնուհետեւ ձեւավորվում է 12 ոլորտային հանձնաժողով, որտեղ գործուղվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (ներկայումս այդ հանձնաժողովներում ընդգրկված են 1200 հասարակական կազմակերպությունների շուրջ 2000 ներկայացուցիչ): Վերջիններս իրենց հերթին փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են ՀԽ 12 հանձնաժողովների նախագահներ, որոնք միաժամանակ դառնում են ՀԽ անդամներ: Այնուհետեւ ՀԽ 24 անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են եւս 12 անդամի՝ իրենց կողմից ներկայացված թեկնածուներից:

Այդպիսով ձեւավորվում է Հանրային խորհրդի 36 անդամներից բաղկացած կազմը:

Տեղեկացնենք նաեւ, որ Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ պատրաստվում է քննարկել ՀԽ նոր հանձնաժողովներ ստեղծելու հարցը, որի դեպքում, ըստ ՀԽ կանոնադրության, յուրաքանչյուր նոր հանձնաժողովի հետ Հանրային խորհրդի անդամների թիվը կավելանա եւս երեքով:

Այս պահին Հանրային խորհրդի անդամների կազմը հետեւյալն է.

Վազգեն Մանուկյան

Ռոբերտ Ամիրխանյան

Աննա Ասատրյան

Լիլիթ Ասատրյան

Կարեն Բեքարյան

Գագիկ Մանասյան

Անելկա Գրիգորյան

Աստղիկ Գեւորգյան

Հայկ Դեմոյան

Հովհաննես Զանազանյան

Սմբատ Լպուտյան

Էդիկ Մինասյան

Արտուշ Ղուկասյան

Գրիգոր Բադիրյան

Հովհաննես Հովհաննիսյան

Վազգեն Սաֆարյան

Յուրի Ջավադյան

Հայրապետ Գալստյան

Կորյուն Առաքելյան

Կառլոս Ղազարյան

Արշակ Սադոյան

Սուրեն Զոլյան

Ելենա Վարդանյան

Ռուբեն Սաֆրաստյան

Ռոբերտ Աթոյան

Կարինե Դանիելյան

Հովհաննես Թադեւոսյան

Հենրիկ Հովհաննիսյան

Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան

Արա Մինասյան

Հովիկ Մուսայելյան

Հայկ Սարգսյան

Արմեն Տեր-Տաճատյան