Մոսկվայի Տվերի փողոցում տղամարդը դանակով վնասել է անցորդներից մեկի պարանոցը, վերջինս մահացել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իրավապահ մարմինների աղբյուրի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 2-ի ցերեկը Տվերի փողոցի թիվ 22 շենքի մոտ անմեղսունակ տղամարդը առանց պատճառի դանակով հարվածել է անցորդներից մեկի պարանոցին:

Վնասվածք ստացած մարդը տեղում մահացել է արյունահոսությունից:

Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է: