Air Armenia ավիաընկերությունը մինչեւ 2015թ. մարտի վերջ չեղյալ է հայտարարել չվերթները դեպի Նիժնի Նովգորոդ։ Այս մասին «ՆՏԱ Պրիվոլժիե» գործակալությանը հայտնել են «Նիժնի Նովգորոդի միջազգային օդանավակայան» (Ստրիգինո) ԲԲԸ-ից։

«Շուտով օդանավակայանը կսկսի աշխատել ամառային գրաֆիկով, եւ հնարավոր է, Երեւանից չվերթները վերականգնվեն»,- հայտարարել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Ստրիգինոյում ամառային գրաֆիկը կգործի 2015թ. մարտի 29-ից։