Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե գրեթե 99 տոկոսով պատրաստ է ԱՄՆ-ից Ուկրաինա զենք առաքելու որոշումը։

Պահանջը հրապարակայնորեն հնչելու է Կոնգրեսի երկու պալատներում, հաջորդ շաբաթ, ասել է Սահակաշվիլին։

Ուկրաինային զենք առաքելու որոշումը հնչեցվել է նաեւ ամերիկյան լրատվամիջոցներով։

«Երբ նախագահ Պորոշենկոն այդ մասին հայտնել է Կոնգրեսում ունեցած փառահեղ ելույթում անցած տարվա սեպտեմբերին, շատերի համար դա անսպասելի էր, շատերը նույնիսկ լսել չէին ուզում»,- նկատել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ որոշումն արդեն պատրաստ է։