Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, այսօր՝ մարտի 2-ին սպանվել է հայտնի հեռուստահաղորդավար Ռահմաթիլ Միրզաեւը, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

«Ուզբեկստանի մշակույթի վաստակավոր գործիչ, բարձրակար հաղորդավար Ռահմաթիլ Միրզաեւին սպանել են անհայտ անձինք: Սպանության դրդապատճառները դեռեւս անհայտ են, ինչպես նաեւ այն, թե արդյոք այդ գործով կա՞ն ձերբակալվածնմեր, թե ոչ», հաղորդում է 12news.uz կայքը:

Իրավապահ մարմինները չեն մեկնաբանում լրագրողի սպանության տեղեկությունը:

2014-ի սեպտեմբերին Միրզաեւը դարձել էր 60 տարեկան: