Ուկրաինայի կառավարությունը Գերագույն Ռադային առաջարկել է «Նավթոգազին» թույլ տար օտարել 25 տոկոս պետական բաժնեմաս ունեցող հաստատությունների գույքը գազային պարտքի դիմաց։

Համապատասխան նախաձեռնությունը ընդգրկվել է փետրվարի 28-ին խորհրդարանում գրանցված կառավարական օրինագծում։

Համաձայն փաստաթղթի՝ բացառություն կարող են կազմել բնակարանային ֆոնդի եւ կրթության ու առողջության պահպանման օբկեյտները, ինչպես նաեւ այն պետական ընկերությունները, որոնք պետության անվտանգության եւ տնտեսության համար  ռազմավարական նշանակություն ունեն։

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ուկրաինական սպառողների պարտքը «Նավթոգազին» կազմել է 29.6 մլրդ գրիվեն։