Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիին տեղափոխող ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Արեցո քաղաքում, գրում է իտալական Ansa գործակալությունը։
Նշվում է, որ վարչապետը Ֆլորենցիայից ուղեւորվում էր Հռոմ։
Արտահերթ վայրէջքի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Ուղղաթիռը վայրէջք է կատարել մարզահրապարակում, գրում է Gazeta-ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ արդյունքում վարչապետը Հռոմ է հասել մեքենայով։





























