Երեկ` հուլիսի 20-ի երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Սեւան մայրուղու 34-րդ կիլոմետրի վրա: BMW մակնիշի 10ԼՏ781 համարանիշի մեքենայի վարորդը մեծ արագությամբ վարելու հետեւանքով, դուրս է եկել հանդիպակած ուղի, որտեղ սկզբում հարվածել է «Պրիոռա» մակնիշի 11 ՍՍ 161 համարանիշի մեքենային, այնուհետեւ բետոնե արգելապատնեշին:

Վարորդը եղել է Երեւանի Ֆրունզեի փողոցի 4/3 շենքի բնակիչ 40-ամյա Արշակ Վարդանի Տիգրանյանը, ով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության 3-րդ վաշտի աշխատակիցները, քննիչները: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է Գագիկ Շամշյանը: