Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռեզո Չախավան եւ նրա տեղակալ Մարիամ Շելեգիան սեփական դիմումների համաձայն, հեռացել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Մայրաքաղաքային ղեկավարության պաշտոնատար անձանց հրաժարականը հաստատել է քաղաքային խորհրդի «Թբիլիսի Ազգային շարժում» խմբակցության ղեկավար Իրակլի Աբեսաձեն։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է գերատեսչությունում կաշառակերության դեպքերով։ Աբեսաձեն վստահ է, որ քաղաքապետարանը գործում է պետական անձանց շահերից ելնելով եւ հոգ չի տանում քաղաքի բնակիչների մասին, հայտնում է «Գրուզիա Օնկլայն»-ը։
«Թբիլսիիի այս ղեկավարությունն իրոք պետք է հրաժարական տա»,- ասել է Աբեսաձեն։
2015թ. փետրվարին Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել էր Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկիչ ծառայության աշխատակազմի ղեկավար Ջոկիա Բոդոկիան 50 հազար դոլար:





























