Թուրքիայում ընթացող ադրբեջանա-թուրքական ՌՕՈՒ զորավարժությունների ժամանակ կործանիչ է աղետի ենթարկվել։
Ինչպես գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Քոնյա նահանգում ընթացող «Turaz şahini 2015» համատեղ զորավարժությունների ժամանակ։
Ինքնաթիռը վայր է ընկել Աքսարայ մայրուղու 22-րդ կմ վրա։ Վթարի վայր են ժամանել ժանդարմերիայի ուժերը։
Թուրքիայի Գլխավոր շտաբից հայտնել են, որ F-4E 2020 կործանիչը պատկանում էր Թուրքիայի ՌՕՈՒ-ին։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։





























