Քննությունը կպատասխանի Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) սպանության հետ կապված հարցերին: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկ՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Լեւան Ղազարյանի եւ նրա եւկու ծանոթների՝ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Մելիքյանի սպանությունը:
Հարցին՝ ինչո՞ւ գործին չեն միջամտել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության աշխատակիցները, որի դարպասների մոտ գնդակահարել էին այդ մարդկանց, նախարարը պատասխանել է, որ սպանությունը տեղի չի ունեցել հենց ՔԿՀ-ի տարածքում, իսկ ՔԿՀ աշխատակիցներն իրավունք չունեն ոստիկանության կամ քննչական ծառայության գործառույթներ իրականացնել:





























