Չինաստանի Գուանչժոու քաղաքում անհայտ անձինք զինված հարձակում են գործել երկաթգծի կայարանում կանգնածների վրա, հաղորդում է «Սինհուան»:

Նշվում է, որ հանցագործները դանակով վիրավորել են 9 մարդու: Այս մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 08.18-ին, հաղորդում է Gazeta-ն:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողներից մեկին, մյուսը վիրավորվել է եւ ձերբակալվել: