Հայաստանում ռուս սահմանապահները կներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին սադրանքներ թույլ չտան: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը:

Նրա խոսքով՝ իրենց հերթին թուրք սահմանապահները նույնպես համապատասխան աշխատանք են իրականացնում:

Միաժամանակ, Բիրյուկովը արձանագրել է, որ Թուրքիայի քաղաքացիների կողմից պարբերաբար խախտումներ են լինում: «Բացատրությունն այն է, որ խախտումները կանխամտածված չեն»,-ասել է Բիրյուկովը՝ հավելելով, որ խաղաղ բնակիչների դեմ զենք չեն կիրառում:

«Լինում են մանր սադրանքներ: Չնայած դրան, մենք շարունակելու ենք գործել բացառապես օրենքի շրջանակներում: Նպատակն այն է, որ պարզենք տեղի ունեցածն ու կանխենք դրանց կրկնությունը»,-ասել է Սահմանապահ վարչության պետը: